ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

14:07 • 06.05.23

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն անդրադարձել է վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել։

Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հաճելի է լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական ներգրավվածությունից հետո զգալի առաջընթաց է գրանցվել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Բանակցություններն ու երկխոսությունը միակ ուղին են։ ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա։