Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր որոշումը նվեր կլինի Ռուսաստանի համար. Foreign Affairs

18:07 • 06.05.23

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների ցանկությունը՝ վերահսկողության տակ առնել Կիև ուղարկվող ռազմական օգնությունը, իրականում մտահոգություն չի լինի ԱՄՆ քաղաքացիների բարեկեցության համար, այլ կլինի անհատույց օգնություն Ռուսաստանին, գրում է Foreign Affairs-ը։

«Ամերիկացի հարկատուները ոչինչ չեն շահի Ուկրաինային աջակցությունը սահմանափակելու հանրապետականների ջանքերից: Անկախ նրանից, գիտակցում են դա, թե ոչ, հակաուկրաինական խմբակցության անդամներն օգնում են Ռուսաստանին իրականացնել իր նպատակները»,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ արևմտյան երկրներն արդեն հոգնածություն են ցուցաբերում Ուկրաինայի հակամարտությունից։ ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները պետք է անտեսեն սննդամթերքի կամ բենզինի թանկացումը՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության, եզրակացրել են լրագրողները։