Նշանավանում այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը

19:21 • 08.05.23

Մայիսի 8-ին, ժամը 17։56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի Սայաթ Նովա փողոցի տներից մեկին կից թոնրատանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ»,- ասված է հաղորդագրության մեջ։