Կիևը ենթարկվել է ռազմական գործողություններից ի վեր անօդաչուներով ամենազանգվածային հարձակմանը. Կլիչկո

13:41 • 08.05.23

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է ռազմական գործողություններից ի վեր ամենազանգվածային հարձակմանը, գրում է kommersant.ru-ն:

Ընդհանուր առմամբ գործարկվել է 60 անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կիևի ուղղությամբ, հավելել է քաղաքապետը։ Կլիչկոյի խոսքով՝ անօդաչուները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ։ Զոհեր և վիրավորներ չկան, հինգ մարդ վիրավորվել է։

Հավելենք, որ այսօր կեսօրին Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ Մոսկվայի ժամանակով 11:58-ի դրությամբ բոլոր ուկրաինական շրջանները հայտնվել են կարմիր գոտում։