Լիտվայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի 12 երկրների մասնակցությամբ զորավարժություններ

16:11 • 08.05.23

Լիտվայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի 12 երկրի մասնակցությամբ զորավարժություններ։ Այս մասին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը:

«Խոսքը «Երկաթե գայլ 2023-1» միջազգային զորավարժությունների մասին է։ Երկշաբաթյա զորավարժություններին Լիտվայից կմասնակցի մոտ 3500 զինվոր և 600 միավոր զինտեխնիկա»,- ասվում է հաղորդագրությունում։

Զորավարժություններին կմասնակցեն Բելգիան, Չեխիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Խորվաթիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան և Գերմանիան։