Զգուշացեք գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ կեղծ տեղեկությունից․ ԱՄՆ դեսպանատուն
11:37 • 08.05.23
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․
«Զգուշացե՛ք խաբեությունից։
DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։
Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում»։
Placeholder










