Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

12:52 • 08.05.23

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը երկուշաբթի խորհրդարանի պալատների, քաղաքական կուսակցությունների, դատական և գործադիր իշխանությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հրամանագիր է ստորագրել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Օգտվելով նորացված սահմանադրության 128-րդ հոդվածով երկրի նախագահին տրված լիազորություններից՝ ես ստորագրել եմ երկրորդ կարևոր հրամանագիրը, որի համաձայն՝ մեր երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ»,- ասել է Միրզիյոևը։