Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկի գրասենյակ․ Shamshyan.com
15:46 • 09.05.23
Այսօր՝ մայիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։
Վթարից բացի՝ NIssan-ը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Placeholder










