Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերաններին (լուսանկարներ)

15:30 • 09.05.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին եւ Ներսես Սիմոնյանին:

Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: