ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ. Պենտագոն
ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային հատկացրել են 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառում է լրացուցիչ հակաօդային պաշտպանություն և զինամթերք։ Այս մասին ասվում է Պենտագոնի երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ։
Փաստաթղթից երևում է, որ փաթեթը, մասնավորապես, ներառում է «ՀՕՊ հավելյալ համակարգեր և զինամթերք», «արևմտյան հակաօդային պաշտպանության կայանների, հրթիռների և ռադիոտեղորոշիչ կայանների՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին ինտեգրման սարքավորումներ», «անօդաչու թռչող սարքերի հակազդման զինամթերք», 155 մմ տրամաչափի հրետանային արկեր։










