Մայիսի 9-ը պատմության փառավոր էջերից գոտեպնդվելու օր է, երեկ հանդիպել էինք Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել են նաև երևանաբնակ վետերանները։ Միջոցառման մասին պատմող տեսանյութը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. Երևանում այսօր մեր կողքին երեք տասնյակից ավելի վետերաններ են ապրում:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը խորհրդանշական հարկի ներքո էր հավաքել երևանաբնակ վետերաններին», - գրված է հրապարակմանը կից:
Մանրամասները՝ տեսանյութում։










