Էրդողանն ընտրություններից 5 օր առաջ հայտարարել է 700 000 պետական ծառայողի աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա գրեթե կիսով չափ, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի 15 000 լիրա։ Այս մասին ընտրություններից հինգ օր առաջ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես գրում է Anadolu-ն, նա այս մասին ասել է ասել է 2023 թվականի Հանրային կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:
Էրդողանը մանրամասնել է, որ 700 000 պետական ծառայողի աշխատավարձերը կբարձրանան 45 տոկոսով:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են համապետական ընտրություններ: Նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են Էրդողանն ու ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:










