ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Դեսպան Քվինն ու գնդապետ Փայփսը ծաղկեպսակ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նշանավորելով հայ ժողովրդի ավանդն ու զոհողությունները 2-րդ աշխարհամարտում նացիստներին պարտության մատնելու հարցում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:










