Լեհաստանում ամբոխը ՌԴ դեսպանին թույլ չի տվել ծաղկեպսակ դնել խորհրդային զինվորների գերեզմանին (տեսանյութ)

14:15 • 09.05.23

Լեհաստանում ամբոխը փակել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Անդրեևի ճանապարհը Վարշավայի հուշահամալիրում, որտեղ նա եկել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դնելու։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հավաքվածները դիվանագետից պահանջել է հանել գեորգիևյան ժապավենը բաճկոնից։ Նրան թույլ չեն տվել ծաղկեպսակ դնել, և ի վերջո դեսպանը հեռացել է:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հուշահամալիրի մուտքի դիմացի տարածքում «շարված են Ուկրաինայի դրոշներ և խաչեր»։

2022 թվականի մայիսի 9-ին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի և նրա պատվիրակության մի քանի անդամների վրա կարմիր ներկ էին լցրել Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։