«Նեմեսիս» արձանը պատմական փաստի արձանագրում է, Թուրքիան պետք է ստիպի, որ դասագրքերից է՞լ հանենք այդ տեղեկությունը, ծիծաղելի է․ Հրաչյա Սարգսյան

11:51 • 10.05.23

«Նեմեսիս» արձանի տեղադրման մասին վարչապետին չէի ասել։ Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով այժ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը։

«Կարծում եմ, որ դա պատմական փաստ է, որը ինչ-որ ձևով արձանագրվել է, հիմա ինչ՝ Թուրքիայի կառավարության կողմից պետք է ստիպեն, որ մեր դասագրքերում այդ տեղեկատվությունը հանե՞ն, ծիծաղելի է, կարծում եմ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասաց Սարգսյանը։