Տարվա ամենահեղինակավոր բիզնես իրադարձությունը՝ Yerevan Tech Forum 2K23-ը, կրկին կհամախմբի բիզնես համայնքի ներկայացուցիրներին (տեսանյութ)

17:04 • 10.05.23

 

Skill Event Marketing Company-ն  մայիսի 19-ին արդեն 2-րդ անգամ կանցկացնի Yerevan Tech Forum հեղինակավոր բիզնես իրադարձությունը։

Ամենամյա ֆորումը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները։

Նախորդ տարի ֆորումն ացկացվել է  «Բիզնեսը փոխակերպվող աշխարում․ Սպառնալիքներ և Հնարավորություններ» թեմայով։

Այս տարի ֆորումը կրում է «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագիրը:

Yerevan Tech Forum 2K23-ին խոսելու ենք թվային փոխակերպման գործընթացների և դրանցում մարդկանց և առաջնորդների դերի մասին։

Թվային փոխակերպումն անխուսափելի է, և շատ ընկերությունների համար այդ ճանապարհը սթրեսային է և լի մարտահրավերներով և դժվարություններով։

Yerevan Tech Forum-ին  քննարկելու ենք թվային տրանսֆորմացիայի բազմակողմանի դերն ու ազդեցությունը բիզնեսի, հասարակության և պետական համակարգի վրա։

Ֆորումի երկրորդ օրը հյուրընկալվելու է միջազգային առաջատար խոսնակ Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քեվին Գասքելին իր  «Inspired Leadership & Business Transformation» թեմայով մաստեր կլասով։

Համաշխարհային մակարդակի առաջնորդը Մեծ Բրիտանիայից կտա գործնական խորհուրդներ մշտական փոփոխությունների պայմաններում բիզնեսը նոր մակարդակի դուրս բերելու համար։

Yerevan Tech Forum միջոցառման մուտքն առաջին օրվա համար ազատ է։ Անհրաժեշտ է պարզապես նախագրանցվել հայտ թողնելով  yerevantechforum.am կայքում և ստանալ միջոցառման տոմսը։  

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, տեխնոլոգիական ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչներ և ցանկացած ով, ով այս կամ այն կերպ մասնակցում է կամ ներգրավված է թբային փոխակերպման գործընթացում։

Միջոցառումը կհամախմբի հասարակական, մասնավոր և պետական սեկտորները։ Ունենալու  ենք ներկայացուցիչներ թե մասնավոր, թե հասարակական, և թե պետական կառույցներից։ Մասնավորպես միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

Միջոցառման երկրորդ օրվա մասնակցության համար ցանկացողները կարող են տոմսեր ձեռք բերել wtsa.am կայքից։  https://wtsa.am/