Ադրբեջանն ապատեղեկատվությամբ փորձում է «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն ամսից ավելի է՝ տարվում է․ Տիգրան Աբրահամյան

08:29 • 11.05.23

Հարձակման նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սոթքի ուղղությամբ մարտերի հետևանքով ՀՀ ՊՆ-ն հայտնում է 3 վիրավորների, իսկ ադրբեջանցիները` 1 կորստի ու մեկ վիրավորի մասին:

Ադրբեջանը ինտենսիվ ապատեղեկատվություն է դաշտ լցնում` փորձելով «հիմնավորել» իր հարձակումը, սակայն սրա նախապատրաստությունն արդեն մեկ ամսից ավելի է ինչ տարվում է», - գրել է նա:

Ավելի վաղ նա մեկ այլ գրառում էր արել՝ նշելով, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է հրահրում` այս անգամ Սոթքի ուղղությամբ, մեր զինծառայողները պաշտպանական գործողություններ են իրականացնում` թշնամու առաջխաղացում թույլ չտալու համար: