Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին վթար է եղել․ նախնական տվյալներով՝ կա չորս տուժած

23:42 • 11.05.23

Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին ՃՏՊ է տեղի ունեցել, եղել են տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերիչ նախարարության փրկարար ծառայությունը։

«Մայիսի 11-ին, ժամը 21։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապար­հին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա չորս տուժած»,- ասված է հաղորդագրության մեջ։