Ուռուտ գյուղում տնակ է այրվել

23:51 • 11.05.23

Ուռուտ գյուղում տնակ է այրվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մայիսի 11-ին, ժամը 20։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի առաջին փողոցում բնակելի տնակ է այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ գյուղի առաջին փողոցի, 2-րդ փակուղում գտնվող վագոն-տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 22։02-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքը (մոտ՝ 27 քմ) և գույքը»,- ասված է հաղորդագրության մեջ