Բլինկենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Պետդեպ
11:31 • 11.05.23
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։
Նրանք նաև վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Placeholder










