Միլանում հզոր պայթյուն է որոտացել. քաղաքի կենտրոնում այրվել է մի քանի մեքենա
Միլանում հզոր պայթյուն է որոտացել. քաղաքի կենտրոնում այրվել է մի քանի մեքենա:
Իտալական Sky TG24 լրատվական ալիքի նկարահանած կադրերում երևում են մի քանի այրվող մեքենաներ:
Պայթյունը տեղի է ունեցել Via Pier Lombardo-ում, որտեղ սև ծխի մեծ ամպը տեսանելի է ամբողջ քաղաքից:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունից հետո տարհանվել է մոտակա դպրոցը՝ Istituto Suore Mantellate-ը:
Պայթյունի պատճառն անհայտ է։










