«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին

13:04 • 11.05.23

«Գոյ» թատրոնը միացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Որոշումը կայացվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմ ընդգրկելու արդյունքում կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդատեղեկատվական արշավի ծրագիր և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության  մակարդակը:

Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը»,- նշված է հիմնավորման մեջ։