Կադիրովը հայտարարել է հատուկ գործողության գոտի ռուսական գվարդիայի ստորաբաժանում ուղարկելու մասին

20:44 • 11.05.23

Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայից հատուկ գործողության գոտի է մեկնել ռուսական գվարդիայի մարտունակ և արդյունավետ ստորաբաժանումներից մեկը, գրել է РИА Новости-ն։

«Ռուսաստանի Դաշնության 96-րդ օպերատիվ գունդը՝ Ազգային գվարդիայի ամենամարտունակ և արդյունավետ ստորաբաժանումներից մեկը, Չեչնիայի Հանրապետությունից շարժվել է դեպի հատուկ ռազմական գործողության գոտի»,- գրել է Կադիրովն իր տելեգրամյան ալիքում։

Չեչնիայի ղեկավարը զինծառայողների բարձր մարտունակությունը բացատրել է «մարտական հարուստ փորձով և ՀՌԳ-ի շրջանակներում ամենաբարդ դիրքային մարտերին ու հատուկ միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հանրապետության տարածքում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։ 

«Չեչեն հայտնի հրամանատար Մագոմեդ Տուշաևի <...> գլխավորությամբ գնդի զինծառայողները փայլուն կատարում են մարտական առաջադրանքներ, հաջողությամբ ջարդում են ուկրանատօ-ական կազմավորումները և, ընդհանուր առմամբ, մեծ հաջողությունների են հասնում ռազմաճակատի պատասխանատու հատվածում»,- գրել է նա։