Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական ագրեսիային:
«Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաճում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է․ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա։ Մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայատարարության համաձայն կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարաային պայմանավորվածությունները։
«Եվ ընհանրապես դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել»,- եզրափակեց Փաշինյան։










