Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել, բայց այնտեղ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը փոքր է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

11:36 • 11.05.23

Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել», - հավելեց նա։

Անդրադառնալով կիրակի Բրյուսելում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրման հավանականությանը՝ Փաշինյանը նշեց․

«Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»։