ԱՄՆ-ն փորձում է միջամտել Թուրքիայի նախագահական ընտրություններին. Թուրքիայի ՆԳ նախարար

13:29 • 11.05.23

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«ԱՄՆ ծրագրերը (ընտրություններին միջամտել)] ակտիվանում են։ Այդ իսկ պատճառով արևմտյան մամուլն ԱՄՆ-ի ծրագիրն իրականացնելու համար շահարկում է Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները», - ասել է Սոյլուն։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թորքիայում կայանալու են համապետական ընտրություններ, որոնցում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։