Սլովակիայի նախագահ ստացել է փամփուշտներով նամակ, ինչպես նաև 19 և 22 տարեկան դուստրերին սպանելու սպառնալիքով գրություն

11:22 • 11.05.23

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ստացել է փամփուշտներ պարունակող նամակ, ինչպես նաև 19 և 22 տարեկան դուստրերին սպանելու սպառնալիքով գրություն։

Բացի այդ, անանուն աղբյուրը ոստիկանությանը հայտնել է, որ Չապուտովայի տանը, որը գտնվում է Բրատիսլավայի մերձակայքում Պեզինոկ քաղաքում, ռումբ է տեղադրված։ Սլովակիայի Sme.sk լրատվական պորտալը նշում է, որ նախագահի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ուժեղացվել է նրանց հասցեին հնչող սպառնալիքների պատճառով։

Նման սադրանքները տեղի են ունեցել այն ակնկալիքների ֆոնին, որ Զուզանա Չապուտովան պետք է հայտարարի իր որոշումը երկրորդ հնգամյա նախագահական ժամկետով վերընտրվելու մասին: