Մոսկվայում Wildberries-ի աշխատակիցը 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ 11 նոր iPhone-ը փոխարինել է կեղծ տարբերակներով
Wildberries առցանց գումների հարթակի հաճախորդները խարդախության զոհ են դարձել Մոսկվայի տարածքում պատվերների տրամադրման կետի օպերատորի գործողությունների պատճառով: Կետի աշխատակիցը օրիգինալ iPhone 14 և 14 Pro Max սմարթֆոնները փոխարինել է կեղծ տարբերակներով, հայտնում է Shot թելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Սերգեյ անունով օպերատորը մոտ մեկ ամիս աշխատել է Մոսկվայի Սելիգերսկայա փողոցի պատվերների տրամադրման կետում։ Այս ընթացքում նա հասցրել է երկու iPhone 14 և 9 iPhone 14 Pro Max փոխարինել կեղծ տարբերակներով՝ իրական սարքերը վերցնելով իրեն։
Նրա գործողությունները ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները։ Նշվում է, որ այդքան կարճ ժամանակահատվածում նրան հաջողվել է 1,5 մլն ռուբլու վնաս պատճառել։










