Փրկարարները վիրավոր քարարծվին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի

22:39 • 12.05.23

Մայիսի 12-ին, ժամը 18։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի բակում վիրավոր քարարծիվ է նկատվում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր կրետակեր է:

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի: