ՊԲ-ն չի կրակել Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Բաքուն ստում է
10:35 • 12.05.23
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։
Placeholder










