Իսպանիայի ոստիկանությունը ձկնորսական նավի վրա 1,5 տոննա կոկաին է հայտնաբերել
Իսպանիայում ոստիկանները կալանել են ձկնորսական նավ, որը տեղափոխում էր 1,5 տոննա կոկաին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 25 մետրանոց ձկնորսական նավը շարժվել է Բրազիլիայի դրոշի ներքո, նրա անձնակազմում եղել են այս երկրի հինգ քաղաքացի և մեկ վենեսուելացի։ Նրանք բոլորը կալանավորված են։
Նավը կալանավել է Կանարյան կղզիների մոտ։ Թմրանյութերը թաքցված են եղել նավի շարժիչի սենյակում գտնվող հատուկ պահոցում։










