Կալիֆոռնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:24 • 12.05.23

5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի հյուսիսում՝ Իսթ Շոր քաղաքի մոտակայքում: Այս մասին հինգշաբթի հայտնել է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ինչպես գրում է latimes.com-ը, վերջին 10 օրվա ընթացքում այդ տեղանքում 3,0 մագնիտուդ ուժգնությամբ և ավելի ուժգնությամբ երկրաշարժեր չեն գրանցվել։

Ըստ վերջին երեք տարվա տվյալների՝ Կալիֆոռնիայում և Նևադայում տարեկան միջինը հինգ երկրաշարժ է տեղի ունենում 5,0 և 6,0 մագնիտուդ ուժգնությամբ: