Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, զոհվածների աճյունները պետք է վերադարձվեն հարազատներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է անհայտ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին

14:45 • 13.05.23

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է անհայտ կորած զինվորների ու գերեվարվածների ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

«Գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները հնարավորության դեպքում պետք է վերադարձվեն նրանց հարազատներին», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: