Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ (տեսանյութ)

22:38 • 13.05.23

Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

«Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։