Իսրայելը երկար ընդմիջումից հետո հայտարարում է Գազայի հատվածից նոր հրթիռակոծման մասին

20:16 • 14.05.23

Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան արմատական խմբավորումները կիրակի օրը երկար ընդմիջումից հետո կրկին հրթիռ են արձակել Իսրայելի տարածք: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, գրել է Haaretz-ը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել, որն ընկել է Իսրայելի ազատ տարածքում։

Նշենք, որ մայիսի 9-ից սկսած փոխհրաձգությունը դադարել էր Եգիտոսի միջնորդությամբ։ Հրադադարը սակայն երկար չտևեց։