ԵՄ դիտորդները չեն կարող լինել ամենուր, զեկույցները չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին․ Անդրեա Վիկտորին

13:50 • 15.05.23

ԵՄ դիտորդների զեկույցները չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ 2023թ․ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդների կողմից Հայաստանի պետական սահմանի երկայնքով իրականացվող գործունեությանը։

«Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։ Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում»,- ասել է նա։