Թաթարստանում երիտասարդ մայրը 10 օր շարունակ պատշգամբում գտնվող տուփի մեջ թաքցրել է մահացած նորածնին

12:59 • 15.05.23

Թաթարստանում երիտասարդ մայրը 10 օր շարունակ իր պատշգամբում գտնվող տուփի մեջ թաքցրել է մահացած նորածնին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Նորածնի դին հայտնաբերվել է Նիժնեկամսկում: Նշվում է, որ կինը որդի է ունեցել այն ժամանակ, երբ իր ամուսինը բացակայում էր։

«Սակայն ծննդաբերությունից հետո նա երեխային թողել է պատշգամբում գտնվող տուփի մեջ»,- ասել է աղբյուրը։

22-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել. երեխայի մահվան հանգամանքները պարզվում են։