Էրդողանը հավաքել է ձայների 49,34%-ը, Քըլըչդարօղլուն՝ 45%-ը․ բացվել է քվեատուփերի 99,99%-ը

07:56 • 15.05.23

TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,34%-ը։

Նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 45%-ը։

Եթե բոլոր քվերաթերթիկների հաշվարկից հետո թեկնածուներից որևէ մեկը հաղթահարի 50%-ի շեմը, ապա ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Հակառակ դեպքում ընտրությունների երկրորդ՝ որոշիր փուլը կկայանա երկու շաբաթից՝ մայիսի 28-ին։