Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա կոկաինն առգրավվել են Սիցիլիայում

12:23 • 16.05.23

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինի մոտ 3 տոննա ռեկորդային խմբաքանակ, որը Հայաստան էր ուղևորվում Էկվադորից։

Այն գնահատվում է մոտ 800 մլն եվրո։

Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Իտալիայի հատուկ ծառայություններին

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։

Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։