Թրամփի նախկին փաստաբան Ջուլիանիին դատի է տվել նախկին աշխատակցուհին սեռական ոտնձգությունների համար

20:51 • 16.05.23

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին դատի է տվել նախկին աշխատակցուհին սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին գրել է BBC-ն։

Նոել Դանֆին 10 միլիոն դոլար արժողությամբ (8 միլիոն ֆունտ ստեռլինգ) քաղաքացիական գործով պնդում է, որ նա ստիպել է իրեն սեռական գործողություններ կատարել։

Հայցում ասվում է, որ նա մերկացել է իրեն, «անդադար» վիագրա է ընդունել ու տիկին Դանֆիին ասել, որ իր սեռական պահանջները բավարարելն աշխատանքի պահանջ է:

Ջուլիանին մամուլի խոսնակի միջոցով «խստորեն» հերքել է մեղադրանքները:

Դատական գործը հարուցվել է երկուշաբթի Նյու Յորք նահանգում: