Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից․ Մեթյու Բրայզան՝ Վրաստանի ժողովրդին
Կառավարությունը ցանկանում է ձեզ կտրել Արևմուտքից, վերջին խոսքը Վրաստանի ժողովրդինն է։
Ազատության փոխանցմամբ, վրացական Formula հեռուստաընկերության եթերում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Մեթյու Բրայզան։
Նա նշել է, որ Ռուսաստանը ագրեսոր է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի հանդեպ, որի վկայությունը օկուպացված տարածքներն են։
«Պուտինը Վրաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել, որպեսզի ուժեղացնի ճնշումը, բայց նա պարտություն կրեց ու հիմա փորձում է ճեղքում մտցնել երկրում։ Նա ամեն ինչ անում է՝ Վրաստանում անկայուն իրավիճակ ապահովելու համար»,- նշել է ԱՄՆ նախկին պաշտոնյան։










