Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը մայիսի 19-26-ը փակ կլինի
Մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի քաղաքացիներ, կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:
Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Ս. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:










