Այս իշխանության հերթակա շոուն է․ Գալեյանը՝ Փաշինյանի որդու ենթադրյալ առևանգման մասին

22:30 • 17.05.23

Ոչ մի բան չկա, ոչ մի միջադեպ չենք ունեցել Աշոտիկի հետ։ Այս մասին լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհվածի ծնող Գարիկ Գալեյանը, որն Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով ձերբակալվել և այնուհետև բերման էր ենթարկվել քննչական բաժին։

«Սա այս իշխանության հերթակա շոուն է։ Երևի ուժ են տեսնում մեր մեջ։ Կամ վախենում են, փորձում են ինչ-որ մի բան կարել ծնողներիս վրա»,- բաժնից դուրս գալուց հետո ասաց նա։ 

Անդրադառնալով Աշոտ Փաշինյանի այն պնդմանը, թե իրեն փորձել են վրաերթի ենթարկել, Գալեյանն ասաց․ «Մեքենայի վարորդը ես եմ եղել, բայց հիմա փոշմանում  են, որ իսկականից վրաերթի չեմ ենթարկել»։ 

«Եթե չարգելակեր, Աշոտիկը հայտնվելու էր մեքենայի տակ»,- հավելեց նրա կինը՝ Աստղիկ Գալեյանը։