Լեհաստանն Ուկրաինային է տվել գրեթե բոլոր ՄիԳ-29 կործանիչները, սակայն պատրաստ չէ տրամադրել իր F-16-ները. Դուդա

14:49 • 17.05.23

Լեհաստանի իշխանությունները Ուկրաինային են հանձնել երկրում առկա գրեթե բոլոր ՄիԳ-29 կործանիչները, սակայն երկիրը պատրաստ չէ Կիևին տրամադրել իր F-16 ինքնաթիռները։ Այս մասին չորեքշաբթի Ռեյկյավիկում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հանձնեցինք մեր գրեթե բոլոր ՄիԳ-29-երը, որոնք Ուկրաինան պահանջում էր հակամարտության սկզբից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Վարշավան միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն է տրամադրել Կիևին և աջակցության տեսանկյունից գտնվում է առաջատար երկրների եռյակում։

Անդրադառնալով F-16-ներին՝ Դուդան նշել է, որ Լեհաստանը դրանցից քիչ ունի:

«F-16 ինքնաթիռների քանակը, որ մենք ունենք, այսօր թույլ չի տալիս խոսել դրանց որևէ մասի Ուկրաինա տեղափոխման մասին»,- ասել է նա։