Ռեյկյավիկում Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի առաջնորդների հետ (լուսանկարներ)

17:50 • 17.05.23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է: