Կապան քաղաքի սկզբնամասում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ ՓԾ

09:22 • 18.05.23

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հարկադիր քարաթափման աշխատանքներն իրականացվելու են այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 11:00-ից։