«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

23:43 • 18.05.23

Մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնել է ընկերությունը։

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով