ՓԾ տնօրենը շրջայց է կատարել Երևանի թիվ 7 ՀՓՋ-ում

19:25 • 18.05.23

Մայիսի 18-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում։

Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատի օրերս ավարտված վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա պետական ծրագրով։

Տեղում ծառայության ղեկավարը ծանոթացավ շենքային բարեկարգված պայմաններին, ավտոկայանատեղիի, աշխատակիցների հանգստյան և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական զինվածությանն ու գույքային ապահովվածությանը։

Տնօրենը զրուցեց ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին, ծառայության կազմակերպման վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ: