Զելենսկին կմեկնի Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին. Bloomberg

10:34 • 19.05.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Ճապոնիայի Հիրոշիմա քաղաք՝ միանալու «Մեծ յոթնյակ»-ի (G7) առաջնորդներին, որոնք հավաքվում են գագաթնաժողովին։ Այս մասին գրում է  Bloomberg պարբերականը:

Տեղեկության համաձայն՝ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ ռազմական ինքնաթիռով կթռչի Ճապոնիա, սակայն մինչ այդ նա կանգ կառնի Սաուդյան Արաբիայում, որպեսզի կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։

Նման տեղեկատվությունը Bloomberg-ին հայտնել են անանուն աղբյուրները: Նշենք, որ տեղեկությունը  դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Մայիսի 19-21-ը Հիրոշիմայում տեղի կունենա G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրակարգի հիմնական հարցերից են Ուկրաինայի պատերազմը, միջուկային սպառնալիքը, Չինաստանի հետ հարաբերությունները։ Դաշնակիցները նախատեսում են մեծացնել Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի սահմանափակումները և միջոցներ ձեռնարկել պատժամիջոցների շրջանցման դեմ։ Հավելենք, որ G7 երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն նաև Ուկրաինայի հարցով խաղաղության միջազգային գագաթնաժողովի գաղափարը։