«Հեռացեք այստեղից, մի շիկացրեք իրավիճակը»․ զինծառայողների ծնողները «Սասնա ծռեր»-ի անդամներին արգելեցին դատարանի բակ մտնել

16:55 • 19.05.23

Այսօր, զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, Արշակունյաց պողոտայում եկան նաև ԱԺԲ խորհրդի անդամներ Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վահե Գասպարյանը:

Զոհվածների հարազատները թույլ չտվեցին նրանց մտնել դատարանի բակ:

«Ձեզ չի ընդունում ժողովուրդը, գնացեք։ Մի փոքր ամոթ ունեցեք, հեռացեք գոնե»,- ասաց ներկաներից մեկը, ապա միասին վանկարկեցին՝ «հեռացեք հեռացեք»։

Ոստիկանների ուղեկցությամբ նրանք հեռացան: